Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
31.01.2026 | 22:00
Տե՛ր ամենակալ Աստված,
Այսօր, հիշատակելով Քո հավատարիմ վկային` Սուրբ Սարգիս զորավարին,
աղաչում ենք Քեզ՝ նրա բարեխոսությամբ զորացրու մեր հավատը, ամրացրու մեր սիրտը փորձությունների մեջ։
Սուրբ Սարգիս,
Քրիստոսի հավատքի անխոնջ սպասավոր, աղաչիր մեզ համար, որ այս օրն անցնենք Քրիստոսի խաղաղությամբ և սիրով։
Արագահա՛ս Սուրբ Սարգիս,
քո բարեխոսությամբ խնդրիր մեզ համար
Խաղաղություն մեր հայրենիքին,
Իմաստություն երիտասարդներին,
Առողջություն հիվանդներին,
ՈՒժ և կարողություն նեղությունների մեջ գտնվողներին,
Սեր և միաբանություն բոլորին։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2611

Մեկնաբանություններ